ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում։
Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»,-գրում է Մարուքյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը