Դիմակ չկրելու համար «ասֆալտին փռվելու», ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դուք կամավոր չհամաձայնվեք պատվաստվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Աշխարհում սկսվում է հակադիմակային մեծ արշավ, մարդիկ սկսում են հասկանալ, որ այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում:
Հայաստանի առողջապահության նախարարն ու վարչապետը վերջերս անկեղծացան՝ փաստելով, որ դիմակների կրումը պարտադիր կլինի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ձեռք կբերի պատվաստանյութ: Այսինքն, դիմակ չկրելու համար «ասֆալտին փռվելու», ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դուք կամավոր չհամաձայնվեք պատվաստվել:
Ուզում եմ փաստել, որ ՈՉ ՄԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ, որ դիմակը պաշտպանում է նոր կորոնավիրուսից, սակայն կա հակառակ ապացույցը, որ դիմակների շարունակական և երկարաժամկետ կրումը անխուսափելիորեն հանգեցնում է սնկային թոքաբորբի, ինչի բուժումը շատ ավելի բարդ է ու ցավոտ, քան կորոնավիրուսը:
Ես վերահաստատում եմ իմ որոշումը՝ բաց տքրածքում դիմակ չկրելու մասին և հետևողականորեն պայքարելու եմ բաց տարածքում դիմակ կրելու պահանջը վերացնելու և բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքների չեղարկման համար:
Առաջիկա օրերին հանրությանը կներկայացնեմ պայքարի ռազմավարությունը:
Հ.Գ. նկարում Բեռլինում կազմակերպված բողոքի ցույցն է դիմակների և կեղծված տեղեկատվության դեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը