Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մասին, որին ասվում է.
«Հա ասեցի չգրեմ, չստացվեց, քանզի շատերին է հետաքրքրում...
Այսօր շատերին է հետաքրքրում, թե ի վերջո ինչու՞ պաշտոնանկ չի արվում այս նկարում պատկերված՝ կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյանյան...
Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է:
Մի կողմ թողնենք այն, որ Փաշինյանն էդ ե՞րբ է զենք բռնել, որ մի բան էլ զինակից ունենա...
Դուք պատկերացնում ե՞ք այս մարդուն՝ զենքը ձեռքին (սելֆին նկատի չունեմ)...
Ուրեմն, որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը