02 08 2020

Իսրայելում համավարակի և կոռուպցիայի պատճառով պահանջում են վարչապետի հրաժարականը



Իսրայելի կառավարության ղեկավարի դեմ բողոքի ցույցերը չեն հանդարտվում։ Մի քանի հազար ցուցարար հավաքվել էր վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Շաբաթօրյա հակակառավարական ցույցերն ամենախոշորն էին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:

Ցուցարարները պահանջում են Նեթանյահուի կառավարության հրաժարականը՝ նրան մեղադրելով կորոնավիրուսի և կոռուպցիայի դեմ անհաջող պայքարի մեջ։

Ցուցարարները հայտարարել են, որ նա չպետք է ղեկավարի կաբինետն իր դեմ կոռուպցիայի մեղադրանքով դատական ​​գործ հարուցելուց հետո։

Նեթանյահուն ցուցարարներին «ձախական» եւ «անարխիստ» է անվանել: Ավելի ուշ իր ղեկավարած «Լիքուդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում իսրայելական երկու մասնավոր հեռուստաալիքի մեղադրել էր բողոքի ցույցերի «ազատ եւ անվերջ լուսաբանման» եւ այդ հավաքների կարեւորության չափազանցման համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ