31 07 2020

Հայաստանը պետք է կառավարվի նվիրյալների կողմից․ Արթուր Դանիելյան



Հայաստանը պետք է կառավարվի նվիրյալների կողմից, մի բան, որը քաղաքացիական հասարակությունը չի ընկալում և թույլ չէր տալիս: Այս մասին այսօր «Ադեկվադ» միաբանության ֆեյսբուքյան էջի  ուղիղ եթերում ասաց միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը՝ խոսելով ՀՀ-ում տիրող այն իրավիճակի մասին, որը ոչնչացնում է քաղաքացիական հասարակությունը:

«Երբ Լենա Նազարյանն ասում էր՝ մենք հո նվիրյալ չպետք է լինենք, նա լրիվ անկեղծ էր ասում, նա գործ կանի, երբ աշխատավարձ լինի, մինչդեռ մեզ համար այդպես չէ, մեզ համար  «Ադեկվադը» առաջին հերթին միաբանություն,  եղբայրություն է և ես հավատում եմ, որ հնարավոր է բոլոր ազգային արժեքներ կրող մարմիններին միավորել, սարքել մի մեծ եղբայրություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առիթով Արթուր Դանիելյանը մեղադրյալ է համարել:

Նա նշեց, որ  իրեն որպես մեղադրյալ են ներգրավել մի քրեական գործում, որի շրջանակներում իր վրա հարձակում է տեղի ունեցել: «Եթե ես այսքանով սահմանափակվեի, ապա այն իմ կողմից կլիներ երեսպաշտություն: Ես զգացված էի և անակնկալի եկա, երբ տեսա, թե ինչ կարգի և ինչ կառույցներ իրենց պարտքը համարեցին այս ակնհայտ անարդարությանը գնահատական տալը, ինչի համար շնորհակալ եմ:  Ես եթե սա չասեի՝ ես կլինեի երեսպաշտ, բայց մեր բոլորիս նպատակը մենք չպետք է մոռանանք, մեր նպատակն է ստեղծել տոխնոկրատական Հայաստան»,-ասաց Դանիելյանը և հավելեց, որ այդ Հայաստանում պետք է կարևոր արժեք լինի հայությունը, ոչ թե անկրոն, անսեռ, անդեմ մարդը:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ