28 07 2020

Երբևէ այսքան բռնություն չի կիրառվել ընդդիմախոսների նկատմամբ, որքան հիմա. Արթուր Դանիելյան



Մեզ երկու տարի շարունակ ասել են, որ նախկինում բանակը թալանվել է, հիմա չի թալանվում, հիմա բարելավվել է և որակական նոր աստիճանի վրա է, ինչը ակնհայտորեն սուտ է: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը։

«Բանակում սնունդը էականորեն բարելավվել է, քանի որ ավելի շատ գումար է ծախսվում, քան նախկինում, գրեթե 2-2,5 անգամ ավելի, սակայն անվտանգությունը չի բարելավվել, ընդհակառակը՝ էականորեն վատացել է»,-ասաց նա:

Արթուր Դանիելյանը անդրադարձավ նաև առողջապահության ոլորտին՝ ներկայացնելով ոլորտի բացթողումները և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքը համավարակի սկզբնական փուլում, մասնավորապես, երբ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը համարում էր շարքային գրիպ և կոչ էր անում ուշադրություն չդարձնել դրան: «Հիմա մենք հազար զոհ ունենք կորոնավիրուսի արդյունքում, մի քանի հարյուր հազար մարդ էլ ունի լուրջ ֆինանսական խնդիրներ»,-ասաց նա:

Արթուր Դանիելյանը ներկայացրեց նաև կրթության ոլորտի բացթողումները, խոսեց քաղաքական իրավիճակից: «Երբևէ այսքան բռնություն չի կիրառվել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որքան հիմա և հենց արտակարգ դրությունը դրա համար է, որ լռեցնեն ընդդիմախոսներին: Այն, ինչ տեղի է ունեցել իմ և Ալեն Սիմոնյանի հետ այս գծի մեջ է՝ ասել մի բան, անել մեկ այլ բան»,-ասաց նա և նշեց որ իր հորն էլ մեղադրում են սեփական ստորագրությունը կեղծելու մեջ։

Արթուր Դանիելյանը նշեց, որ եթե նույնիսկ իրեն ձերբակալեն, ինքը շարունակելու է պայքարը, չի հանձնվելու: «Ինձ միայն ֆիզիկապես կարող են հեռացնել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ