13 09 2022

Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրումը

Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրումը

Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ «Նովոստի»-ն` Ելիսեյան պալատին հղումով:

Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ