24 12 2022

Պուտինն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հետ կապված հարցերը․ Կրեմլ

Պուտինն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հետ կապված հարցերը․ Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հետ կապված հարցերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:  «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող որոշ հարցերի, որոնք մասնավորապես կապված են ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ