23 07 2020

Լավրովը հանդիպել է ՌԴ հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Լավրովը հանդիպել է ՌԴ հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացրել Ռուսաստանում ադրբեջանական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ադրբեջանական եւ հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Կիեւսկայա պլոշաձ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի եւ «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Քննարկվել է ադրբեջանական եւ հայկական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության եւ ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան:

Նշվել է համատեղ բացատրական եւ կրթական աշխատանքի կարեւորությունը՝ ազգային պատկանելիության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու եւ վերացնելու համար: Կարեւորվել է ադրբեջանական եւ հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ