ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված գրությամբ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին։
Այս մասին տեղեկությունը տարածվել է ԱԺ պաշտոնական կայքում։
«ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից»,-ասված է գրության տեքստում:
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ գտնվել էին տարբեր գրություններ, որոնցով մի շարք պատգամավորների թեկնածուներ պարտավորվում էին ձայներ ապահովել, իսկ Գագիկ Ծառուկյանի որոշման դեպքում էլ հրաժարվել մանդատից: Նրանց թվում էր նաև Սերգեյ Բագրատյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը