17 07 2020

Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել ՀՀ ինքնիշխանությունը. Լուկաս Ֆուրլաս

Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել ՀՀ ինքնիշխանությունը. Լուկաս Ֆուրլաս

 

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը դատապարտել է հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական ագրեսիան հայկական սահմանների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:

«Հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններին: Որպես Հայաստան-Եվրախորհրդարան բարեկամության խմբի նախագահ՝ ես արդեն անհապաղ գործողություններ եմ ձեռնարկել»,-հայտարարել է Ֆուրլասը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ