21 08 2023

Թշնամին 4 տեղում խախտել է հրադադարը

Թշնամին 4 տեղում խախտել է հրադադարը

Օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմում տուժածներ չկան։

ՊԲ-ից տեղեկացնում են, որ հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ