17 07 2020

Տարբերությունները ապրիլյանի և այս օրերի բախումների իրոք հսկայական են․ Արա Վարդանյան

Տարբերությունները ապրիլյանի և այս օրերի բախումների իրոք հսկայական են․ Արա Վարդանյան

«Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ձեր տիրոջ ուղիղ աղիքից ավելի խորն եք մտնում, կանգ առեք

Այս տագնապալից օրերին հաճախ են լսվում ինչ-որ բարբաջանքներ 2016-ի ապրիլյանի և 2020-ի հուլիսյանի տարբերությունների վերաբերյալ:

Տարբերությունները ապրիլյանի և այս օրերի բախումների իրոք հսկայական են.

նախ՝ 2016 թվականին թիկունքում հանգիստ ու խաղաղ կյանք էր, նաև՝ մարդիկ սոված և հիվանդ չէին կոտորվում`

երկրորդ` այժմ ադրբեջանի հարձակման և մարտերի մասշտաբներներն անհամեմատ փոքր են

Երրորդ` 2016-ին վարչապետի ընտանիքի անդամները խաղաղություն չէին մուրում թշնամուց, իսկ նախագահը` թշնամու համար ականջահաճո և ուղղորդող հարցեր չէր ուղղում Պաշտպանության նախարարին, նաև` իր երեխաներին պատերազմի ֆոնին չէր գովազդում,

Չորրորդ` 2016-ին բանակաշինությունը ժամկետանց ելակ ուտելու, և ընդհանրապես սնվելու հետ չէր ասոցացվում,

Հինգերորդ` 2016-ին ընդդիմությունը ամենաստոր հակահայ դրսևորումներն էր ցույց տալիս, իսկ այժմյան ընդդիմությունը Հայաստանի կողմից է, և մեր բանակի գեներալների մասին ստորություններ չի տարածում,

Վեցերերդ` իշխանամերձ շրջանակները ադրբեջանի զոհերի համար չէին ողբում,

Յոթերորդ` քաղաքական իշխանությունն ու մերձիշխանավորները չէին ձգտում բանակի և զինվորականների հաղթանակներն իրենց վերագրել,

Ութերորդ` 2016-ին իշխանությունը երբեք չէր պառակտում ժողովրդին,

և վերջինն ու ամենակարևորը`  այնպիսի բանակ էր ժառանգվել 2018-ին, որ նույնիսկ հրամանատարների հեղինակազրկման, քրեական հետապնդման ու անձնակազմի բարոյալքմանն ուղղված իշխանական ողջ գործիքակազմի շուրջ երկու տարի վայրի կիրառման պայմաններում` բանակը մնացել է մարտունակ:

Այ սրանք են ապրիլյանի և հուլիսյանի իրական տարբերությունները:

Հ.Գ. Այնպես որ` թույլ թողեք ձեզ, ծերուկներ, ձեր գնացքը գնացել է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ