17 07 2020

Հակառակորդը փորձում է խուճապ առաջացնել․ ՊՆ զգուշացումը

Հակառակորդը փորձում է խուճապ առաջացնել․ ՊՆ զգուշացումը

Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում:

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են. «Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:

Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է:

Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»:

 

ՊՆ խոսնակն այս հարցով գրել է. «Հարգելի քաղաքացիներ, անտեսեք նման բովանդակությամբ հաղորդագրությունները։ Հակառակորդը ապատեղեկատվության միջոցով փորձում է խուճապ առաջացնել։ Եղեք զգոն և հետևեք պաշտոնական լրահոսին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ