15 07 2020

Պատգամավորն ուղղակի կոճակ սեղմող չէ․ Գևորգ Գորգիսյան



Եթե ամրագրում ենք, որ պատգամավորը կոճակ սեղմող չէ, առանց մասնագիտական քննարկման ընթացքում կարծիք ձեւավորելու՝ ինչպե՞ս պետք է քվեարկի: Հիվանդության պատճառով պատգամավորը գուցե հնարավորություն չունենա հետեւելու հանձնաժողովի նիստին առցանց։ ԱԺ-ում Վահագն Հովկիմյանին դիմելով ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Վահագն Հովակիմյանը չհամաձայնեց. «Եթե պատգամավորն իր աշխատանքը հետեւողականորեն է կատարում, կարող է մինչեւ անգամ հանձնաժողովի նիստը կարծիք ձեւավորել օրինագծերի մասին»:

Հիշեցնենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում այսօր քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացումների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ