13 07 2020

Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ

Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ

Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը։  

ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ՀՀ արտգործնախարարը դատապարտեց Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ