13 07 2020

Թափանցիկորեն մեր գործընկերներին տեղեկացնում ենք զարգացումների մասին․ Զոհրաբ Մնացականյան



Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ հայկական կողմը տեղյակ է պահել միջազգային գործընկերներին։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երեկվանից կապի մեջ ենք եղել մեր միջազգային գործընկերների հետ և տեղեկացրել ենք իրավիճակի վերաբերյալ և շարունակում ենք այդ հաղորդակցությունը»,- ասաց վարչապետը։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց․ «Երեկվանից մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի հետ։ Տեղեկատվության փոխանակման ու համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է և հիմա էլ է շարունակվում։ Դրան զուգահեռ մենք կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։ Եվ սա նույնպես շարունակական է, և այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է։ Մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի, բոլոր այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում այդ ուղղությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ