11 07 2020

Հ1-ի եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց․ «Մեդիա պաշտպան»

Հ1-ի եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց․ «Մեդիա պաշտպան»

Մեդիա պաշտպանը հայտնում է․ 

«Հուլիսի 10-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էր։ Թեման՝ ՄԻԵԴ որոշումը։ Զրույցը վերածվեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին։ Պետրոս Ղազարյանը, որի գործառույթը հարցեր տալն է, իր տեսակետը ներկայացրեց․ «Մի էդպիսի իրավապաշտպան կա, որը նախկինում երբեք ծպտուն չէր հանում, երբ աղաղակող անարդարություններ էին լինում, իսկ հիմա ինքը Հրայր Թովմասյանի երկրպագուն է, երևի մոռացել է, թե սահմանադրությունը ինչ ձևով բրդեցին, ինչ ձևով մատուցեցին և խաբեցին մարդկանց։ Եվ ահա սույն իրավապաշտպանն ասում է, որ հավանաբար ճնշում է իրականացվել ՄԻԵԴ-ի դատավորների վրա, որովհետև Ստրասբուրգում մեր ներկայացուցիչը գնացել, հանդիպել է հավանաբար մեր նոր կալաշնիկով ավտոմատով է եղել, ՄԻԵԴ-ը ճնշման տակ է ընդունել այս որոշումը»։ Հյուրն իր հերթին հեգնանքով արտահայտվեց՝ թիրախավորելով Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա փաստաբան Սիրանույշ Սահակյանի մտերիմ ընկերն է։ Զրույցը էթիկայի բոլոր նորմերից դուրս էր, քանի որ խիստ անձնավորված էր։ Պետրոս Ղազարյանը մոռացել էր, որ հաղորդումը հումորային ժանրի չէ․ «Հրայր Թովմասյանն ընդդեմ Հրայր Թովմասյանի»։ Ատելությամբ փաթեթավորված կատակները հանրային հեռուստաընկերությանը հարիր չեն։

 
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում պարբերաբար նկատում է, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցներն անցնում են մասնագիտական ու մարդկային բարոյական սահմանները։ Ի դեպ, Լուսինե Հակոբյանը հանրայինի «սիրելի» փաստաբանն է։ Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է եթեր տրամադրել նաև այլ փաստաբանների և ոչ թե հնչեցնել նույն անձանց կողմից հնչող կրկնվող մտքերը»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ