10 07 2020

Պատգամավորները մինչև վիրուսի ֆոնդին փոխանցելը արդեն պարգևատրված են եղել. Aravot

Պատգամավորները մինչև վիրուսի ֆոնդին փոխանցելը արդեն պարգևատրված են եղել. Aravot

a href="https://www.aravot.am/2020/07/10/1122742/?fbclid=IwAR3OegsMJYSN7-LJ9oNyGJwhg9fb2BLlepVEsZV4CjoBOjFkFwYUCNFmf9A" target="_blank" rel="noopener noreferrer">Aravot.am-ը գրում է․ «Մինչեւ կորոնավիրուսի հաշվեհամարին փոխանցելը, ԱԺ նախագահը 03.03.2020. Կ-38-Ա կարգադրությամբ մարտի 3-ին իրենց պաշտոնային դրույքի, այսինքն՝ աշխատավարձի 30%-ի չափով արդեն իսկ պարգեւատրել էր իրեն, փոխխոսնակներին ու առհասարակ բոլոր 132 պատգամավորներին: Այս մասին գրում է Aravot.am-ը:

«Այս օրերին, երբ քննարկվում է պատգամավորների պարգեւատրման  հարցը, պատգամավորները միանգամից սկսում են արդարանալ, թե 4 ամիս է՝ պարգեւատրում չենք ստացել, կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին ենք փոխանցում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ինքն էր ֆեյսբուքում սրտիկների ու լայքերի արժանի նման գրառում արել, թե՝ «Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին»: Սակայն ուշագրավ անակնկալ է լինում, երբ ուսումնասիրում ենք Արարատ Միրզոյանի կարգադրությունները՝ պատգամավորներին պարգեւատրելու մասին: Մինչեւ կորոնավիրուսի հաշվեհամարին փոխանցելը, ԱԺ նախագահը 03.03.2020. Կ-38-Ա կարգադրությամբ մարտի 3-ին իրենց պաշտոնային դրույքի, այսինքն՝ աշխատավարձի 30%-ի չափով արդեն իսկ պարգեւատրել էր իրեն, փոխխոսնակներին ու առհասարակ բոլոր 132 պատգամավորներին

Հետո՝ մարտի 25-ին, այսինքն՝ նույն ամսվա մեջ երկրորդ անգամ Արարատ Միրզոյանը նորից է պարգեւատրում պատգամավորներին աշխատավարձի 30%-ի չափով ու այդ պարգեւատրման գումարն արդեն փոխանցում է կորոնավիրուսի հաշվեհամարին: Խոսքը Միրզոյանի՝ 25.03.2020. Կ-53-Ա կարգադրության մասին է:

Իսկ մինչեւ այդ փետրվարի համար իրենք 04.02.2020 Կ-15-Ա կարգադրությամբ ստացած եղել են փետրվարի պարգեւավճարը, դարձյալ 30 %:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ