ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Zoom տեսակապով հանդիպել է աջակիցների և համակիրների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից․
«Zoom-հանդիպում աջակիցների և համակիրների հետ: Քննարկվող հարցերը` ներքին և արտաքին քաղաքականությունից, Արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչև անձնական»,- գրված է էջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը