07 07 2020

Արսեն Թորոսյանը բանակցում է մի բանի շուրջ որը չկա․ Վահան Իշխանյան

Արսեն Թորոսյանը բանակցում է մի բանի շուրջ որը չկա․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

«Նախարար Թորոսյանը «գործ» է անում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր գոյությունը մի կերպ արդարացնելու համար հայտարարում է թե բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Բայց բանակցում է մի բանի շուրջ որը չկա, պատվաստանյութ չկա և հայտնի էլ չի թե երբ կլինի։ Լավատեսները ասում են թե պատվաստանյութը կլինի 2020֊ի վերջում, զգույշ լավատեսները որ կարծես իրատեսությանն են մոտենում ասում են 1 տարուց, հոռետեսները ասում են 2֊3 տարուց։

Մենք բոլորս ուզում ենք լավատես լինել, հավատում ենք որ գիտությունը այնպես է զարգացել, որ կարող է արագ գտնել պատավաստանյութը, բայց այնքան լավատես չենք կարող լինել, որ հավատանք թե պատվաստանյութը ձեռք բերելու համար բանակցությունն էր պակասում, իսկ նախարարը գլխի է ընկել, և արագ հերթ է կանգնել, որ առաջինը ստանա. ինչպես հացի խանութի մոտ, ուր հաց չկա, բայց մարդիկ հաստատ գիտեն որ մի ժամվա մեջ հացը կբերեն։

Թորոսյանը որ հասրակության համակրանքը ավելի շահի, ասում է որ բանակցում է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna Inc֊ին կապված ընկերության հետ։ Այո, հայկական մամուլը ցնծում էր որ մեր հայրեննակիցը պատվաստանյութ է հայտնաբերել։ Նուբար Աֆեյանի ընկերությունը երևի առաջինն էր, մարտի կեսերին, որ հայտարարեց թե պատվաստանյութը գտել է, մնացել է փորձարկաման փուլերն անցնի ու պատրաստ կլինի։ Եվ ի՞նչ եղավ, պատվաստանյութը չկա, բայց Moderna Inc բաժնեթղթերի գինը կտրուկ աճեց 200 տոկոսով, մայիսին 1,3 միլիարդ դոլարի բաժնեթութղ են վաճառել։ Պատվասանյութի փորձարկման հաջորդ փուլ էր հայտարարված հուլիսը, բայց մեկ էլ կամպանիան հայտարարեց թե հետաձգվում է փորձարկումը ինչ ինչ պատճառներով։

Լուրերում որ գրվի Հայաստանը արդեն բանակցում է պատվասանյութի համար, բաժնետոմսերի գները ավելի կթռնեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ