Արցախի ու Արցախյան հակամարտության վերաբերյալ իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ իշխանափոխությունից հետ, որքան առաջին հայացքից ոգևորիչ էին, նույնքան էլ իրարից խիստ տարբեր ու հակասական:
Նախ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը բանակցությունները շարունակում է ոչ թե նախկին իշխանությունների թողած կետից, այլ նոր գործընթաց է սկսվելու: Հետո ասաց, որ ինքը մանդատ չունի բանակցելու Արցախի ժողովրդի անունից, որին հաջորդեցին քննադատություններ, որ չի կարելի այդտեսակ հայտարարություն անել, դա հավասար է պատերազմի լեգիտիմ իրավունք տալու հակառակորդին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը