02 07 2020

Ռուսաստան թե՞ Սորոս․ ընտրությունը քոնը չէ, պողո՛ս․ Panorama.am

Ռուսաստան թե՞ Սորոս․ ընտրությունը քոնը չէ, պողո՛ս․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Ինչպիսի՞ն է պողոսի հավաքական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Աբսուրդ է, բայց հիմնականում այն ձևավորված է ռուս աղջիկների հետ հարաբերություններում «հեշտ» հաղթանակներ տարած խոպանչիների հեքիաթասացության վրա։

Պողոսները գաղափար անգամ չունեն և չեն էլ ուզում իմանալ անխտիր բոլոր ոլորտներում ռուսական մասշտաբների չափի ու հզորության մասին։ Վերցնում են ահռելի փազլից մի չնչին դեֆորմացված բեկոր, և դրա հիման վրա իրենց իրավունք են վերապահում ցեխ շպրտել ռուս ժողովրդի վրա։

Ավելին՝ ենթարկվելով օտարածին ռուսատյաց քարոզչությանը, դեմ չեն լինի վտանգել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Պետական մտածողություն չունեցող պողոսը մանկամտորեն կուլ է գնում «հայրենասիրություն, ինքնիշխանություն, ստրուկ չլինելու» ճոռոմ և չեղած ինքնասիրությունը շոյող բառակույտերին, որոնք գործածողները մեկ հստակ նպատակ ունեն՝ թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ։

Միայն մեկ հարց, պողո՛ս ջան, դու գոնե պատկերացնո՞ւմ ես՝ անվտանգային ինչպիսի աղետալի կորուստներ կարող է ունենալ մեր հանրապետությունը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացման դեպքում։ Գոնե ինքնապահպանման բնազդդ չի՞ հուշում, որ գոյությանդ համար մեծագույն սպառնալիք է թուրքի հետ անպաշտպան սահմանը։

Ո՞վ պիտի պաշտպանի քեզ՝ Սորո՞սը․․․ այն Սորոսը, ով չի էլ թաքցնում, որ պետությունների ներքին գործերին խառնվելով նրանց կործանելու գործում ոչ մի անբարոյական բան չի տեսնում։ Սորոսը երկու տարի մեր երկրի իշխանական բարձր էշելոններում իր դրածոների միջոցով քարկոծում է Հայ Առաքելական եկեղեցին, տարածում է այլասերություն, կրթական ու առողջապահական ճգնաժամ է ստեղծում, տրանսգենդերներին ու համասեռամոլներին կանաչ ճանապարհ է տալիս․․․․ Երկիրդ է կործանում, պողո՛ս, երեխաներիդ ապագան է կախման մեջ դնում անազգ-անսեռ-անհայրենիք-անբարոյական աշխարհաքաղաքացիների տիրապետությունից։

Եթե այսքանը չես հասկանում, պողո՛ս, ուրեմն ընտրությունը քո՛նը չէ։ Չի՛ կարելի քեզ վստահել պետության գոյության հարցը։ Մեկ անգամ գոնե փորձի սեփական ուղեղով մտածել, և գոնե ինքդ քեզ խոստովանել, թե ինչ է տվել ու տալիս քեզ Ռուսաստանը՝ տարիներ շարունակ այնտեղ աշխատած քո փողերով, քո պետությանը արտոնյալ պայմաններով զենք մատակարարելով, Թուրքիայի հետ սահմանին իր սահմանապահ զորքով կանգնած լինելով։

Հասկացիր վերջապես, որ Ռուսաստանի հետ ճիշտ ու ազնիվ դաշնակցային հարաբերությունների պահպանումը ստրկամտություն չէ, այլ պարզ հաշվարկ՝ քո պետության անվտանգության և ապահովության շահերից ելնելով։

Այնպես որ, եթե որևէ մեկի մոտ անգամ հարց է ծագում, թե ում միջև պետք է ընտրություն անել՝ Ռուսաստանի թե Սորոսի, ուրեմն նա Հայաստանի թշնամին է։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ