ԱԺ անկախ պատգամավոր Տիգան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ իշխանության էր գալիս մի մարդ, որն օրինագիծ էր բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ՀԱՊԿ-ը համարել էր անիմաստ կառույց, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավոր հռչակել էր Ռուսաստանին, արդեն պետք էր գիտակցել, որ Նավալնու նման հայատյաց նացիոնալիստը մի օր էլ հայտնվելու է Հանրայինի եթերում։ Հասկանալի է, որ դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև մեր ազգային ու պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է, ընդորում՝ հաշվարկած դրսևորում։ Եվ սա դեռ ընդամենը «ծաղիկներն» են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը