Հուլիսի 1-ին «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց` ի նշան ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, ով արդեն 1 տարի է չի հաճախում աշխատանքի, բայց օգտվում է դատավորների համար նախատեսված լիազրություններից և արկատուների հաշվին աշխատավարձ է ստանում:
«Ակցիան ի նշան բողոքի է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկ տարի մեկ ամիս անաշխատ շուրջ 15-16 միլիոն դրամ գումար է ստացել` հարկատուներիս հաշվին: Այսօր պետությունը կռիվ է տալիս անհայտ թշնամու` կորոնավիրուսի դեմ և ամեն հիվանդի համար պետությունը 100-120 հազար դրամ է ծախսում, դուք պատկերացնում եք 16 միլիոն դրամով քանի վարակակիր կարող ենք բուժել»,- ասաց նա:
Մանրամասն` տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը