01 07 2020

«Արո՛ ջան, դատվելու ես»․ Արմեն Սարգսյանի ուղերձն Արարատ Միրզոյանին. Politik.am

«Արո՛ ջան, դատվելու ես»․ Արմեն Սարգսյանի ուղերձն Արարատ Միրզոյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը՝ հարակից օրենքով, իր կողմից չի ստորագրվելու:

Ինչ որ իմաստով սա հիրավի պատմական քայլ էր Արմեն Սարգսյանի կողմից։ Արմեն Սարգսյանը մարդ է, որ Փաշինյանի իշխանության բերած նախագծերը ստորագրում էր այնպիսի արագությամբ, որ թղթի վրա թանաքը չէր հասցնում չորանալ։

Չստորագրելը, իհարկե, չի փրկի Արմեն Սարգսյանին առաջիկայում պատասխանատվության ենթարկվելուց և չի վերադարձնի հեղինակությունը, բայց մի կարևոր հանգամանք կա այս պատմության մեջ։ Արմեն Սարգսյանի չստորագրելը նշանակում է, որ փաստաթուղթն այնքան թույլ է, և ապօրինության այնպիսի չափաբաժնի կա դրանում, որ անգամ Արմեն Սարգսյանն է հրաժարվում այն ստորագրել։ Ըստ էության, Սարգսյանի իրավաբանները բացատրել են, որ այս ապօրինությունը դժվար կլինի մարսել թե՛ ներսում և թե՛ դրսում, ուստի լավ կանի այն փոխանցի Արարատ Միրզոյանին։

Նախագահական աշխատակազմի տարածած հաղորդագրությամբ՝ գնդակը հիմա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դաշտում է։ Հիմա պատասխանատվության բեռը նրա վրա պետք է ընկնի, իսկ Արմեն Սարգսյանի քայլը ժողովրդական խոսքով կարելի է բնութագրել այսպես՝ «Արո ջան, դատվելու ես, իմ վրա հույս չդնես»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ