ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտնել է․
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով,որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը , «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն,այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին:
Ի տարբերություն մեր որոշ գործընկերների,ովքեր,ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19 վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար այդուհանդերձ մասնակցել են Ազգային ժողովի նիստին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ցուցաբերում են բարձր սոցիալական պատասխանատվություն յուրաքանչյուր քաղաքացու,Ազգային ժողովի յուրաքանչյուր աշխատակցի և մեր հայրենակիցների հանդեպ, ձեռնպահ ենք մնում վաղը ոչ միայն հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելուց այլ նաև Ազգային ժողովի վարչական տարածք մուտք գործելուց:Միևնույն ժամանակ շարունակում ենք հետևել բոլոր զարգացումներին և,իհարկե, շարունակում ենք կատարել Ձեր կողմից մեզ վստահված պատգամավորի պարտականությունները`մշտապես ականջալուր լինել մեր քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը