«Մեր հարյուրավոր կողմնակիցների, համակիրների շարունակում են հրավիրել տարբեր քննչական բաժիններ, տալիս են ամենաանհեթեթ հարցերը։ Օրինակ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին, հայտնի ռեժիսորի, որը գնում էր աշխատանքի և ճանապարհին տեսել է՝ ԱԱԾ-ի դիմաց ինձ ասֆալտին և որպես ընկեր կանգնեցրել է մեքենան, մոտեցել ու փորձել է հասկանալ՝ ինչով կարող է օգնել։ Քանի որ ԱԱԾ-ն բնակվում է մեր տանը և հեռախոսների մեջ, մի բան ասեմ՝ մի քրքրեք էլի իմ «Facebook», «Whatsupp» և այլն, ես այդ կապերով ոչինչ չեմ խոսում, եթե ինչ-որ մեկի հետ ես խոսելու բան ունեմ, փողոցում կարող եմ հանդիպել, իմ վրա իզուր այդքան ռեսուրդ մի ծախսեք, անիմաստ է։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
« Լուրջ մտավորական մարդուն հարցրել են՝ Նաիրա Զոհրաբյանը ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, իմ մտերիմն է, իմ ընկերն է, հարցրել են՝ դուք իրեն զանգո՞ւմ եք, ասել է՝ ամեն օր, հարցրել են՝ ստեղից դուրս գաք էլի՞ եք զանգելու, ասել է՝ հա, էստեղից դուրս գամ էլի եմ զանգելու։ Հետո հարցրել են՝ կարո՞ղ է մտաբերեք, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը Ձեզ ասե՞լ է, որ պլակատ բռնեք: Նկատի ունեն, որ գումար ենք տվել հայտնի մտավորականին, որ պլակատ բռնի: Նա ասել է՝ «մի հատ ինձ նայեք, ես նմա՞ն եմ, պլակատ բռնողի»,-ասաց Զոհրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը