Քաղաքական հետապնդումներ իրականացնելու ինքնախոստովանության՝ «նուրբ արվեստը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:
«Պարոն Վարչապետ, հիշեցնեմ Ձեզ, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից, այս կարգի որակավորումներ տալը, որևէ քրեական կամ քաղաքացիական գործի վերաբերյալ, այն էլ նախաքննության փուլում, համարվում է որպես՝ գործի ընթացքի քաղաքականացման ամենավառ ապացույց:
Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Աբովյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը