Հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության կայքը։
Նախարարներ Մնացականյանը և Մայիլյանը բարձր են գնահատել Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և համագործակցության հեռանկարներին:
Նախարարներն անդրադարձել են նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը