24 06 2020

Հրայրը ճիշտ է անում, որ հրաժարվում է տրվել Հ1-ի եթերային սադրանքին. Ռուբեն Հակոբյան

Հրայրը ճիշտ է անում, որ հրաժարվում է տրվել Հ1-ի եթերային սադրանքին. Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պետրոս Ղազարյանը, հեգնելով, ամոթախեղդ է անում Հրայր Թովմասյանին, որ հրաժարվում է իր հրավերին արձագանքել։ Պետրո՛ս, բա որ Հրայրը գա եւ, չդիմանալով Նիկոլի նկատմամբ քո հագեխանգարված քծնանքին, փորձի բաժակի... Կարծում եմ հիշեցիր, թե ինչն ի նկատի ունեմ...
Ախր, հարցազրույցի ժանրը Հ1-ում վերածել ես Նիկոլին քծնելու հակահիգենիկ լրատվական տարածքի, ինչպես ժամանակին «Կենտրոն»-ում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ էիր դիրքավորվել՝ հասկանալի պատճառներով։ Հրայրը, կարծում եմ, ճիշտ է վարվում, որ այս պահին, երբ Նիկոլը ակնհայտ ամբողջ ճակատով ցինիկաբար հարձակվել է ՍԴ-ի վրա, հրաժարվում է տրվել քո եթերային սադրանքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ