24 06 2020

Մեկ տեստ, երկու մահ

Մեկ տեստ, երկու մահ

Արվել է քաղաքական վիրուսի հայտնաբերման մեկ տեստ։ Ունենք երկու բարոյական մահ։ Երկուսն էլ տառապում էին անձի քրոնիկ դեֆեկտիվ հիվանդություններով։

Նախագահ - Արմեն Սարգսյանը ԱԺ խայտառակ օրենքը ստորագրել է գիշերը 12։47։ Վերջում կասենք, թե ինչու։

Արմեն Սարգսյանը այս երկրի հանդեպ հարազատություն չի զգում։ Սա իրենը չէ։ Չունի ոչ մի կապող բան։ Երկրի նախագահ, որը իր երկու տղաներին փախցրել է բանակից, իսկ ինքը մինչ օրս պարզ չէ՝ ունեցե՞լ է ՀՀ քաղաքացիության բավարար ժամկետ, թե՞ ոչ, այստեղ իրեն զգում է որպես պայմանագրային աշխատող։ Պայմանագրային նախագահ։

Նրա ուշքն ու միտքը հիմա ավիաթռիչքների վերականգնումն է, որ կարողանա շարունակել տուրիստի իր կյանքը՝ պետական բյուջեի հաշվին։ Հենց լարվի վիճակը Հայաստանում, Հայաստանի ամենաթանկ արտագնա զբոսաշրջիկը վայրկյան առաջ լքելու է երկիրը։

Նա նույնիսկ հրամանագրերն է ստորագրում Լոնդոնի ժամանակով, երբ Երևանում խոր գիշեր էր՝ 12։47 էր, Լոնդոնում երեկոյան 9։47 էր։

 Էդմոն Մարուքյան - Պարզվեց, որ նա ունի երդում՝ վառ պահել ՕԵԿ-ի հիշատակը։ Սասունը ճիշտ էր։ Երևի։ Երկիրը պետք է ազատվի «գեղի շուստրիներից»։ Հերիք է այս ժողովրդին խաբեք։ Էդմոնի թեման արդեն փակ է։ Մնաց Լուսավորի հարցը։ Ի՞նչն է խանգարում՝ դուրս գալ Լուսավորից, դառնալ առանձին միավոր։ Մնալ ինքնուրույն և արժանապատիվ մարդ։ Էդմոնին թողեք մենակ՝ Սասունի հետ։

 Իմ Ձայնը նախագիծ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ