24 06 2020

«Սկզբունքային», «իրավաբան», «լուսավոր» Մարուքյանի մասին

«Սկզբունքային», «իրավաբան», «լուսավոր» Մարուքյանի մասին

Մեջբերումներ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի և Տարոն Սիմոնյանի ասուլիսից․

  • «․․․Միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, որ կատարվեցին խախտում են Սահմանադրությունը»,
  • «․․․երբ ԱԺ-ի կողմից ընդունվում են սահմանադրական փոփոխությունները, մինչեւ երկրորդ ընթերցումը պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար: Դա կարգավորվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա ակնառու խախտում է»,
  • «․․․ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը որը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմումը, այլ կերպ է մեկնաբանվել իշխանության ներկայացուցիչների կողմից»,
  • «․․․ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններով ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իրավունքից, ինչը եւս ՀՀ օրենսդրության եւ Սահմանադրության խախտում է»,
  • «․․․Այս խախտումների հիման վրա Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ԱԺ պատգամավորների 1/5-ին դիմել ՍԴ: ՍԴ դիմելու հիմքերից մեկը օրենքների, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի վիճարկումն է: Այս հիմքով վիճարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխությունները, որով ՀՀ նախագահին զրկել են իր լիազորություններից»,
  • «․․․Մեկ այլ հիմքը սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Վեճն այն է, թե արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել Սահմանադրական դատարան, թե ոչ: Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է»,
  • «․․․Սահմանադրության 168-րդ դրույթի համաձայն, դա չի կարող վիճարկվել ՍԴ-ում, որովհետև սահմանադիրը այդ դրույթը գրել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն ինքը պարտավոր դիմել ՍԴ»,
  • «․․․ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կամ գիտակցված խեղաթյուրում են Սահմանադրության պահանջները, կամ էլ ամբողջ հասարակության մեջ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում»

Ու վերջում․․․

  • «․․․հենց որ երկրորդ նախագահի գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը»։

Երկու հարց է առաջանում այս ամենից

1․ «Իմ քայլը» խմբակցությունից ո՞վ է ձեզ վրա բարձր գոռացել՝ Հակոբ Սիմիդյա՞նը, թե՞ Լիլիթ Մակունցը։

2․ Ե՞րբ է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոալիցիոն հուշագիր ստորագրելու Նիկոլ Փաշինյանի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ