23 06 2020

ԼՀԿ-ն հունիսի 24-ին կներկայացնի հետագա քայլերը

ԼՀԿ-ն հունիսի 24-ին կներկայացնի հետագա քայլերը

Հունիսի 24-ին «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում ասուլիս կտա՝ վերջին իրավաքաղաքական գործընթացների եւ իրենց ձեռնարկելիք քայլերի վերաբերյալ:

Մինչ այս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության վերաբերյալ խորհրդարանի ընդունած օրենքների սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՍԴ դիմելու համար: ԲՀԿ-ին ընդամենը 2 ստորագրություն է պակասում, ուստի գործընթացին միանալու կոչով Լուսավոր Հայաստանին են դիմել:

Էդմոն Մարուքյանն էլ, ի պատասխան, պարզաբանել է, որ ըստ Սահմանադրության՝ պատգամավորները սահմանադրական փոփոխությունների մասին օրենքները վիճարկելու հարցով Սահմանդրական դատարան դիմելու իրավունք չունեն, եւ նման հնարավորություն միայն հանրապետության նախագահն ունի: «Շարունակում ենք քննարկումները ԲՀԿ-ի գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ», - նշել է Մարուքյանը: Երեւանի՝ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն էլ հայտարարել է, որ ԲՀԿ-ի դիմումը դեռ չեն ստացել: «Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով» - նշել է Խաժակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ