22 06 2020

ԱԺ-ն պետք է նախագիծն ուղարկի ՍԴ, դա իմպերատիվ պահանջ է. Տարոն Սիմոնյան



Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու հարցը մեզ մոտ չի քննարկվել, ԲՀԿ-ն էլ պաշտոնապես այդ հարցով չի դիմել: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Երբ կլինի դիմում, կքննարկենք կհասկանանք, դեռ պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվի, ՀՀ նախագահն էլ պետք է ստորագրի, որից հետո կտեսնենք, իսկ հիմա կասեցման գործընթաց չկա: Մենք պետք է արդեն ուժի մեջ մտած ակտի հարցով դիմենք: Ամեն դեպքում ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իմ քայլը» խմբակցությունը,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ