Ցանկացած առիթով երբ փորձում ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրների առումով այդ թնջուկը բացել և հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունը դա որակում է որպես հակապետական քայլ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, ով մասնակցի ԱԺ այս նիստին, քաղաքական պատասխանատվության է ենթարկվելու դրա համար:
«Ընդ որում, երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույնպես նույն որակումներն էին հնչում: Այն ժամանակ էլ հնչում էին, որ լավագույն տարբերակը ԱԺ-ում քննարկելը և որոշումներ կայացնելը: Շատ ուրախ կլինեի, եթե ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք նման կարծիք են հնչեցրել, այսօր ներկա լինեին և իրենց դիրքորոշումները հնչեցնեին քաղաքացիներին, այդ թվում իրենց ձայն տված քաղաքացիներին: Ցանկացած գործողություն, որը միտված է լինում դատական համակարգում փոփոխություններին, բարեփոխումներ իրականացնելուն, չգիտես ինչու սկսում են որակել որպես հակաիրավական: ՀՀ-ում մեկնարկը տրվել է դատաիրավական բարեփոխումների և ՀՀ-ում մեկնարկը տրվել է, որ ներկայիս գործող ՍԴ մոդելը համապատասխանեցվի 2015-ի Սահմանադության մոդելին»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը