22 06 2020

ԱԱԾ-ի «բոյեվիկ» տեսանյութը վկա, սկսվել են քաղաքական ռեպրեսիաներ. Նաիրա Զոհրաբյան



Վենետիկի հանձնաժողովն ասել է․ «Պետք է անպայման ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության նախապայման է: Իսկ մենք ի՞նչ ենք անում՝ ոչ մեկի անկախությունը չենք ապահովում։ Ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանան»։ Այս մասին լրագրողներին՝ ԱԺ-ում, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, հավելելով, որ նույն այդ հանձնաժողովն անցումային փուլ էր սահմանել։

«Այսինքն, ոչ թե միանգամից, էսպես կացնային ձևով ուրեմն կտրեն, էսպիսի մի նոր իրավիճակ առաջացնեն, այլ փուլային»։

Պատգամավորի կարծիքով, եթե փոփոխություններն ընդունվեն, մենք կունենանք անգործունակ ՍԴ, որովհետեւ եթե 3-ը դուրս են գալիս, 5 հոգով պետք է կայացնեն որոշում. ուրեմն էդ 5-ը չի ապահովվելու։ «Մենք սահմանադրության պատային իրավիճակ ենք ունենալու»,- նշել է Մելքումյանը։

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ կքննարկեն Սահմանադրական դատարան դիմելու հարցը. «Բնականաբար այդ գործիքը կա, ԲՀԿ-ի ձայները բավարար չեն ՍԴ դիմելու համար. այս պահին «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերների հետ նման հարց չենք քննարկել։ Ես չեմ բացառում, որ պատեհ պահի կքննարկենք նաեւ այդ հարցը»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ