22 06 2020

ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցությունում տարբեր մոտեցումներ կային այսօրվա ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ. Կար մոտեցում, որ միգուցե կա անհրաժեշտություն մասնակցել նիստին և կրկին ներկայացնել մոր հիմնավորումները, մոտեցումները: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ ի վերջո որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ այսօրվա նստին. «Որովհետև այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման: Սրանով Հայաստանում հիմք է դրվում և հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական և քաղաքական հետևանքների համար այդ նիստի բոլոր դերակատարներն ու մասնակիցները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն»,-ասաց Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ