20 06 2020

Ի՞նչ կանի Փաշինյանը պատերազմի դեպքում. կրկին ժողովրդին կմեղադրի՞․ Համբարյան

Ի՞նչ կանի Փաշինյանը պատերազմի դեպքում. կրկին ժողովրդին կմեղադրի՞․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Պետական մտածելակերպից զուրկ Հայաստանի վարչապետը բազմիցս է ապացուցել, որ իր խոստումներից շատ հեշտությամբ հրաժարվում է և բացարձակ չի ամաչում դրանից՝ նենգափոխելով իրականությունն ու կեղծելով փաստերը... Իսկ ֆորս մաժորային իրավիճակներում հայտնվելու դեպքում Նիկոլն ընդունակ է ամենազավեշտալի արարքի. նա առանց վարանելու իր ու իր վարչախմբի բոլոր բացթողումների և սխալների համար մեղադրում է հասարակությանը՝ ժողովրդին։

Դրա վառ օրինակը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումն է և համաճարակի աղետալի տեմպերով տարածումը հանրապետությունում... Այդ ամենի համար երկրի ղեկավարը մեղադրեց ոչ թե իրեն և իր առողջապահության նախարարին, ովքեր մինչև մարտի կեսերն ուղղակի ծաղրում էին այդ համաճարակը, այլ ժողովրդին, որն ըստ Փաշինյանի` անկարգապահ և օրինախախտ է... Ինքն անճար է իրեն իսկ ընտրած ժողովրդին դիմակներ կրել պարտադրելու մեջ, բայց երկիր է ղեկավարում։

Իսկ հիմա պատկերացրեք, որ Նիկոլի շատ "կիրթ" հարևան Իլհամ բաբան կրկին պատերազմ է սկսում մեր դեմ... Ինձ հետաքրքիր է, Նիկոլն ինչպե՞ս է կազմակերպելու հակաազերիական քայլերը կամ, Աստված մի´ արասցե, ինչ-որ անհաջողությունների դեպքում Նիկոլն ո՞ւմ է մեղադրելու... Չեմ զարմանա, եթե կորոնավիրուսի դեմ պատերազմը տանուլ տված Նիկոլը կրկին ժողովրդին մեղադրի բոլոր անհաջողությունների մեջ... Այո՛, սա է մեր երկրի ղեկավարի վարքագիծը, որը պատասխանատվությունից խուսափելու և սեփական անօրինականությունները թաքցնելու համար` բազմիցս է ուրիշներին մեղադրել կամ խայտառակել երկիրը...

Հ.Գ. Կորոնավիրուսի դեմ պատերազմը տանուլ տված Նիկոլը բացահայտեց, որ նա դժվարին պահերին և ավելի ծանր իրավիճակներում չի կարող դրսևորել երկրի ղեկավարին բնորոշ կամք և պատասխանատվություն ու ամբողջությամբ իր վրա վերցնել և՛ հաջողության, և՛ անհաջողության "բեռը"...

Ամեն դեպքում Հայաստանը չի ունեցել Նիկոլի նման անողնաշար ղեկավար, որն իր ձախողումների համար մեղադրեր ժողովրդինչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ