18 06 2020

Կառավարությունը վտանգում է արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը․ հայտարարություն

Կառավարությունը վտանգում է արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը․ հայտարարություն

Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունը խիստ մտահոգություն է հայտնում վերջին օրերին ՀՀ կառավարության գործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես, ասվում է․

 

«Հունիսի 16-ին Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող կուսակցությունը քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, այն բանից հետո, երբ նա քննադատեց Կառավարությանը մի շարք հարցերի, այդ թվում՝ կորոնավիրուսային ճգնաժամի լուծման վերաբերյալ: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են քվեարկությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին աջակցող ցուցարարները ձերբակալվել են Խորհրդարանի շենքի դիմաց: Քվեարկությունից քիչ առաջ ՝ կիրակի վաղ առավոտյան, Ազգային անվտանգության ծառայության ուժերը գրոհել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակները և պարոն Ծառուկյանի առանձնատունը:

«ԵՊՌ» կուսակցության գործադիր տնօրեն Ռիչարդ Միլսոմը նշում է. «Երկու տարի առաջ հեղափոխության և նոր ու ավելի բաց երկրի խոստումը Հայաստանի Հանրապետության համար շրջադարձային պահ էր: Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը»:

 

ԵՊՌ կուսակցությունը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ