18 06 2020

Ալեն, այն, որ դու չունես անցյալ, որ չունես ներկա և չես էլ ունենալու ապագա վաղուց ու բոլորին է հայտնի. Արսեն Բաբայան

Ալեն, այն, որ դու չունես անցյալ, որ չունես ներկա և չես էլ ունենալու ապագա վաղուց ու բոլորին է հայտնի. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հրաժարականը պահանջելը կարող է հրաժարվել օրինակ իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության և կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Դա ավելի համաչափ ու արդար կլինի»: Այս «մտքերի» հեղինակն է Ալենը...

Ալեն, այն, որ դու չունես անցյալ, որ չունես ներկա և չես էլ ունենալու ապագա (անկենսագրություն մարդ ես) վաղուց ու բոլորին է հայտնի:

Այն, որ դու պատրաստ ես շեֆիդ հանձնարարությամբ «հետևից գրկվել» գիտենք արդեն շատ վաղուց:

Մի՞թե բախտի բերմամբ պատգամավոր դառնալուց հետո գոնե հանրային ծառայության մասին ոչինչ այդպես էլ չսովորեցիր:

Լսիր, հերթական զազրախոսությունիցդ առաջ իմացիր, որ գեներալի կոչումը վաստակում են երկարամյա գերազանց ծառայության արդյունքում: Դա որևէ իշխանության տվածը չէ, դա արժանապատիվ սպայի վաստակն է:

Ալեն, գեներալի կոչումը մանդատ չի, որ մի օր ձեռդ լինի, մի օր էլ... շուտով կլինի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ