18 06 2020

Կամո Սարգսյանը ընտրվեց ՀԾԿՀ անդամ

Կամո Սարգսյանը ընտրվեց ՀԾԿՀ անդամ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի հարցով տեղի ունեցած քվեարկությունը ավարտվել է: Նշենք, որ փակ գաղտնի քվեարկությունը տևել է մեկ ժամ:

 

Քվեարկության արդյունքները հրապարակեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նշեց, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Կամո Սարգսյանի թեկնածությունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնացել են 94-ը, որից 86-ը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, 8-ը՝ դեմ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ