17 06 2020

Քոչարյանը ապացուցեց՝ մեղադրյալի աթոռին առավել հզոր է, քան իշխանականները․ փաստաբան

Քոչարյանը ապացուցեց՝ մեղադրյալի աթոռին առավել հզոր է, քան իշխանականները․ փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Քոչարյանն էսօր վերստին ապացուցեց՝ մինչևիսկ մեղադրյալի աթոռին՝ առավել քան հզոր է, քան իշխանական աթոռներին բազմածների ամբողջությունը։

Երկու տարի անց բացառապես բոլորը պետք է գիտակցեն, հասկանան ու հաշտվեն պարզագույն ճշմարտության հետ՝ Քոչարյանն է առանցքը Հայաստան ֊ Արցախի փրկության և առանց վերջինիս ազատության, առանց նրա հսկայական փորձառության, առանց պետական շինարարության գործում գիտելիքների, անձնային որակների ու հեղինակության գործադրման մեր պետական մեքենան մահաբեր վթարից զերծ պահելն անհնար է լինելու։

Սեփական կյանքի հաշվին կռիվ՝ հանուն իր իսկ կերտած պետականության կյանքի՝ ահա քոչարյանական վերջին երկու տարին, չգիտեմ՝ ու՞ր էիք բոլորդ նախանցյալ տարվա հուլիսի 26 ֊ին, բայց Նա արդեն լինելիության կռվում էր՝ կամովին, վճռական, հաստատուն ու որ կարևորագույնն է՝ բոլորիդ համար առանց բացառության։

#Ազատություն_Նախագահին
#Նիկոլը_պետք_է_հեռացվի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ