ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն այսօր միանգամից երկու նախաձեռնությամբ է հանդես գալու: Հունիսի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Առաջինը վերաբերում է կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերցման և ընդհանրապես աշխատանքների կամզակերպման հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությանը: Երկրորդ նախաձեռնությամբ դիմելու ենք Սահմանադրական դատարան վիճարկելու արտակարգ դրությամ պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը վիճարկելու մասով»,- ասաց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը