17 06 2020

ԲՀԿ-ն ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել

ԲՀԿ-ն ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել

ԲՀԿ-ն ստորագրահավաք է նախաձեռնել արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հարցով ՍԴ դիմելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«ԲՀԿ-ն երկու նախաձեռնությամբ է հանդես գալու․ մեկը՝ կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն է, մյուսը դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը որոշելու հարցով», - ասաց Իվետա Տոնոյանը` կոչ անելով ԼՀԿ գործընկերներին միանալ իրենց՝ անհրաժեշտ քանակով ստարագրություններ հավաքելու համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ