The New York Times -ը անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը՝ նշելով․ «ՀՀ խորհրդարանը թույլ է տվել կալանավորել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ խարդախության կասկածանքով»:
Պարբերականը նկատում է, որ Գագիկ Ծառուկյանը վերջերս մեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը տնտեսությունը սխալ կառավարելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ:
«3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակման 17 489 դեպք է հաստատվել և 293 մահ արձանագրվել, և այս առումով Հայաստանն ամենից շատ տուժած երկիրն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կառավարությունն այժմ ակնկալում է, որ տնտեսությունն այս տարի կկրճատվի 2 տոկոսով՝ նախկինում կանխատեսվող 4.9 տոկոս աճից հետո»,- ասվում է հոդվածում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը