Իմ ունեցած տեղեկատվությամբ, որն ավելի ստույգ է, քան այս դահլիճում գտնվող բազմաթիվ մարդկանց ունեցածը, քանի որ Սեդրակ Առուստամյանը հայրս է, նա մինչ այս պահը չի հարցաքննվել տվյալ քրեական գործով: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում գլխավոր դատախազին հարցեր ուղղելու ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանը:
«Այս պահին սա ինձ համար հիմք է կարծելու, որ հարցաքննման արդյունքում միգուցե ձեր կողմից բերված քրեական գործի միջնորդությունը անհիմն կլիներ: Ավելին՝ ես պնդում եմ, որ անգամ պետք է արվեր առերես հարցաքննություն հորս՝ Սեդրակ Առուստամյանի և Պողոսյանի միջև, ինչը ևս չի արվել: Պարոն դատախազ, դիտավորյալ չեք հարցաքննե՞լ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը