«Ադեկվադ» միաբանության անդամներն ԱՄՆ դեսպանատան դիմաց են․
«Եկել ենք լռենք, ինչպես իրենք են լռում», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը։
Նա նկատեց, որ դեսպանատները տարիներ շարունակ դեմոկրատիայի, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին միֆեր են ստեղծում՝ ընդգծելով․
«Մենք էլ ենք կարծում, որ օտարերկրյա դեսպանատները չպիտի խառնվեն ՀՀ գործերին։ Լռությամբ են դիմավորում ՀՀ-ում քաղաքական հետապնդումների փաստը», - ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար, հավանաբար, ԱԺ արտահերթ նիստ կգումարվի։
«Այսօր տեսանք, որ այն մարդն, ում օլիգախից շատ արագ սարքեցին խոշոր սեփականատեր նորից դարձավ օլիգարխ, երկու տարվա ընթացքում պուպուշ քաղաքական գործիչ էր, էսօր դարձավ հանցագործ ու իշխանությունը երևան եկած նոր փաստերի վրա որոշեց ձերբակալել Գագիկ Ծառուկյանին», - ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը