Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հարցաքննվել է երկրի դատախազների կողմից կորոնավիրուսից ամենաշատ տուժած շրջաններից մեկում սահմանափակումներ կիրառելու հարցում պաշտոնական անփութություն ցուցաբերելու համար։ Այս մասի հայտնում է Euronews-ը։
Տասնյակ բողոքներ են եղել, որ Լոմբարդիայի երկու քաղաքներ «կարմիր գոտիներ» են հայտարարվել վիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո շատ ուշ:
Բժիշկներն ու վարակաբանների կարծիքով՝ կարանտինի երկշաբաթյա ձգձգումը հնարավորություն է տվել վիրուսին տարածվելու Բերգամո նահանգում, որտեղ մարտ ամսվա ընթացքում մահացությունն աճել է 571%-ով՝ նախորդ հինգ տարվա միջին ցուցանիշի համեմատ:
Բերգամոյի դատախազները մեկնել են Հռոմ և երեք ժամ հարցաքննել վարչապետին, ինչպես նաև Իտալիայի առողջապահության և ներքին գործերի նախարարներին: Գլխավոր դատախազ Մարիա Քրիստինա Ռոտան նշել է, որ պաշտոնյաները հարցաքննվել են որպես վկաներ, այլ ոչ թե կասկածյալներ:
Հետաքննություններ են իրականացվում կորոնավիրուսից մահացած մարդկանց տասնյակ հարազատների բողոքների հիման վրա: Քննվում է նաև հարցը՝ «կարմիր գոտիների» պարտադրումը պետք է կատարվեր ազգային իշխանությունների՞, թե՞ Լոմբարդիայի մարզային իշխանությունների կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը