Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համերաշխության քարոզի ու անհամերշխության խրոնիկան․․․
Համերաշխությունները ձևավորվում են իշխանության սանձարձակումը զսպելու համար, ու տրամաբանությունն ասում ա, որ համաճարակի ժամանակ (դրանից առաջ էլ) իշխանությանն էր պետք կանչել համերաշխության։
Հիմա իշխանությունը տարբեր խողովակներով լծվել ա իրանց հանդեպ համերաշխություն կորզելու գործին։ Շատերն էլ միանում են էդ բարի պահանջին։ Իշխանությանը Էդքան զգուշացվել էր, որ երկիրն աղետի մեջ են խրում, որ զուսպ ա պետք լինել խոսքերում ու գործերում, չեղան։ Ահա համերաշխություն ակնկալողները, երբ պիտի իշխանություններին կանչեին համերաշխության, որ համերաշխություն լիներ․
– Երբ սահմանադրական դատարանի դեմ հանրահավաք էին անում ու սառը ձյուներում դուրսպրծուկներին թավալելուց, դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին սուտ մեղադրանքներ հնչեցնելուց և այլ անհամերաշխություններից զատ, վարչապետը նաև ասում էր, որ կորոնավիրուսը նախկիններն են (մարտի 10-ին, 11-ին, 12-ին համապատախանաբար 1, 4, 6 բուժվող, վարակի պատճառով Իրանի հետ սահմանը փակ էր, հանրահավաքը մեկնարկել էր Մեղրիից, այսինքն՝ Իրանի կողքը)։
– Երբ Նիկոլ Փաշինյանը բուժման մեջ գտնվող էջմիածնեցի կնոջը սարքեց քավության նոխազ (մարտի 13, 13 բուժվող, արտակարգ դրություն դեռ չկար)։
– Երբ Արսեն Թորոսյանն ասաց, որ իր դեմ դատարանների վճիռը չի կատարի (մարտի 17, 76 բուժվող, արդեն արտակարգ դրություն էր)։
– Երբ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով արտակարգ դրության ժամանակ վարկերին վերաբերող հարցին, իրավաբաններին կոչեց մաֆիոզ․ «Սահմանադրական հանրաքվեն էլ նշանակել ենք, որ մաֆիոզներն իրենց մաֆիաները մաֆիոզ կառույցներով և մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն» (մարտի 25, 885 բուժվող, 28 մահ)։
– Երբ Արսեն Թորոսյանը հրապարակային ծաղրեց Իմ քայլի պատգամավոր Լուսինե Բադլյանին (մարտի 30, 499 բուժվող, 3 մահ)։
– Երբ Արդարադատության նախարարությունը բարձրագույն դատական խորհրդին գրություն էր ուղարկել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ վարույթ հարուցելու: Հարցը կքննվի հունիսի 18-ին (ապրիլի 10, 781 բուժվող, 13 մահ)։
– Երբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կաթողիկոսի մարդասիրական հայտարարությանն ի պատասխան շատ կոպիտ մեկնաբանություն տվեց՝ հիշեցնելով Սամվել Մայրապետյանի գործը, որը կալանքից ազատվել ա, որ արտասահմանում բուժում ստանա (ապրիլի 14, 797 բուժվող, 17 մահ)։
– Երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ ԱԱԾ-ն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ գործ ա հարուցել (ապրիլի 15, 783 բուժվող, 18 մահ)։
– Երբ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հիասթափվածների մոդելավորում էր անում (ապրիլի 20, 768 բուժվող, 24 մահ)։
– Երբ իշխանական մամուլը Նիկոլ Փաշինյանի ելույթի արտահոսքի համար մեղադրում էր ընդդիմադիր հեռուստաալիքներին (ապրիլի 21, 816 բուժվող, 24 մահ)։
– Երբ Ալեն Սիմոնյանը Էդմոն Մարուքյանի հակադարձելուց նրան մեղադրեց Միքայել Մինասյանի հետ կապեր ունենալու մեջ։ Արարատ Միրզոյանն էլ պաշտպանեց Սիմոնյանին (ապրիլի 28, 1000 բուժվող, 30 մահ)։
– Երբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ստանձնելով դատարանի դերը, Գագիկ Խաչատրյանի ընտանիքին մեղադրեց ինչ-ինչ հանցագործությունների մեջ՝ խախտելով անմեղության կանխավարակածը (ապրիլի 28, 1000 բուժվող, 30 մահ):
– Երբ Ալեն Սիմոնյանը փողոցում կռիվ արեց (ապրիլի 29, 1105 բուժվող, 32 մահ)։
– Երբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Արթուր Վանեցյանին ինչ-ինչ հանցագործությունների մեջ մեղադրեց՝ ստանձնելով դատարանների դերն ու խախտելով անմեղության կանխավարկածը (ապրիլի 29, 1105 բուժվող, 32 մահ)։
– Երբ առողջապահության նախարարը կորոնավիրուսի գոյությանը չհավատացող Կարեն Վարդանյանին հակադարձելուց հիշեցրեց, որ նա խրոնիկ հիվանդություններ ունի (մայիսի 4, 1462 բուժվող, 40 մահ, սահմանափակումները հանեցին)։
– Երբ պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ևս էրկու հոգի Էդմոն Մարուքյանին էին խփում (մայիսի 8, 1852 բուժվող, 44 մահ)։
– Երբ Սասուն Միքայելյանի դեպքից հետո Նիկոլ Փաշինյանն արդարացրեց նրա արածը, Մարուքյանին մեղադրեց սադրանքի մեջ, կրկին հիշեցրեց պադիեզդներում ասֆալտին փռելու մասին ու իմ քայլական պատգամավորների բուռն ծափերին արժանացավ (մայիսի 8, 1852 բուժվող, 44 մահ)։
– Երբ Իմ քայլի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը կոպտորեն ու անգրագետ դիմեց մարդու իրավունքների պաշտպանին (մայիսի 12, 2149 բուժվող, 48 մահ)։
– Երբ Հեղափոխության պաշտպաններ ինքնակոչ խմբի, որոնք մարդկանց ստորացնելով ստիպում են ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից, դեմ գործը կարճվեց (մայիսի 14, 2304 բուժվող, 52 մահ)։
– Երբ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ սահմանադրական դատարանի հարցը ոչ էլ հանրաքվեով կլուծեն, այլ խորհրդարանով (մայիսի 15, 2415 բուժվող, 55 մահ):
– Երբ Արսեն Թորոսյանը գնումների հետ կապված Հետքի հարցումներն անհեթեթություն կոչեց (մայիսի 17, 2718 բուժվող, 61 մահ)։
– Երբ Արսեն Թորոսյանը կատակներ էր անում ու երևակայում էր Վանեցյանի հակաճգնաժամային կառավարության մասին (մայիսի 21, 2952 բուժվող, 74 մահ)։
– Երբ հարձակակվեցին փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի վրա (մայիսի 21, 2952 բուժվող, 74 մահ)։
– Երբ Արսեն Թորոսյանը խախտեց Վրաստանի հետ համերաշխությունը (մայիսի 22, 3257 բուժվող, 77 մահ)։
– Ալեն Սիմոնյանը, ստանձնելով դատարանի դերն ու խախտելով անմեղության կանխավարկածը, Ռուբեն Հայրապետյանին մեղադրեց ինչ-ինչ արարքների մեջ ու նրան կոչեց մարդակեր, վիրավորեց նաև փաստաբաններին ու լրագրողներին (մայիսի 28, 5214 բուժվող, 120 մահ)։
– Երբ անկախ, սակայն իշխանությանը սերտ պատգամավոր Արման Բաբաջանյանը սահմանադրական դատարանի նախագահին շան տղա ասեց (մայիսի 29, 5435 բուժվող, 127 մահ)։
– Երբ Նիկոլ Փաշինյանը աշխատավորներին դարձրեց քավության նոխազ (հունիսի 2, 6841 բուժվող, 170 մահ):
– Երբ Արման Բաբաջանյանը ողջունեց, որ քաղաքական որոշման արդյունքում 5-րդ ալիքը փակվել է Արցախում, թեև հետո պարզվեց տենց չի (հունիսի 3, 7509 բուժվող, 176 մահ)։
– Երբ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ, բացի առողջապահական կորոնավիրուսից` կա նաև քաղաքական կորոնավիրուս, ու Դաշնակցությանը կոչեց բացիլ (հունիսի 10, տվյալները դեռ հրապարակված չեն։ Հունիսի 9-ին, 8573 բուժվող, 227 մահ)։
Վստահ եմ, որ շատ դեպքեր նշված չեն, ու կհիշացնեք։ Էս ամենը տեղի ա ունեցել համաճարակի օրերին՝ ընդամենը 3 ամսում, ու եթե համերաշխություն պարտադրվեր իշխանությանը, գուցե Հայաստանն այս ողբերգության մեջ չընկներ, գուցե էդքան սանձարձակ չլինեին ու քաղաքական մարտերի փոխարեն, աչալուրջ լինեին։ Իսկ հիմա, երբ իշխանության պատճառով օրական 10-ից ավելի մարդ ա մահանում, բայց էս պայմաններում Դաշնակցությունն ա բացիլ, ուրեմն տրամաբանական, խելքին մոտ պահանջը իշխանության հրաժարականն ա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը